29 դեկտեմբերի 2009 - 14:19 AMT
Հայաստանի նախագահը մասնակցեց Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի բացման արարողությանը
Դեկտեմբերի 29-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ամբողջովին հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման արարողությանը:

Կենտրոնի արդիականացումն իրականացվել է Համաշխարհային բանկի «Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: Այս ծրագրում ընդգրկված մարզային հիվանդանոցների շարքում Հրազդանի բժշկական կենտրոնն առաջինն է` աշխատանքներն ավարտելու առումով:

«Հրազդանի բժշկական կենտրոն« ՓԲԸ-ի կազմում ներառված են քաղաքի հիվանդա֊նոցը, պոլիկլինիկան եւ ծննդատունը: Նախատեսվում է այստեղ տեղափոխել նաեւ Հրազդանի բժշկական քոլեջը:

Մարզային հիվանդանոցային համակարգում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է հիմնական բժշկական սարքավորումներով հագեցած արդիական բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի արդիականացումը թելադրված է նաեւ ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման ռազմավարությամբ, որի նպատակը բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետության եւ որակի բարձրացումն է: