5 հունվարի 2010 - 19:07 AMT
Սերժ Սարգսյանն հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել պաշտպանական գերատեսչությունում
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մեր երկրի պաշտպանական գերատեսչությունում:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2009 թ. կատարված աշխատանքները, քննարկվել են մեր բանակի մարտական պատրաստվածությանը, զինված ուժերի հետագա զարգացման ու կատարելագործման ուղղությամբ 2010 թ. ընթացքում ծրագրավորված աշխատանքներին վերաբերող հարցեր: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարություններ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ «մեր զինված ուժերը պատրաստ են լուծելու իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները եւ կասեցնելու մեր երկրի դեմ ռազմական ագրեսիայի ցանկացած փորձ»: