7 հունվարի 2010 - 12:28 AMT
Թբիլիսիում նորից բացվել է հայկական եկեղեցի
2010 թ-ի հունվարի 6-ն, Սուրբ Ծննդյան օրը, Թիֆլիսում ավելի քան 5 տարվա դադարից հետո սկսել է գործել Սուրբ Էջմիածին եկեղեցին, որը Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի երկու գործող եկեղեցիներից մեկն է:
Բացումը տեղի ունեցավ առավոտյան ժամը 11-ն: Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, հավատացյալները եւ Վրաստանի հայրենակցական կազմակերպությունների ներկայացուցիչները: