8 հունվարի 2010 - 18:27 AMT
Առնոլդ Շվարցենեգերը Big Fresno Fair-ի վարչության անդամ է նշանակել Ռոնալդ Բարսամյանին
Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Big Fresno Fair-ի վարչության անդամ է նշանակել 56-ամյա Ռոնալդ Բարսամյանին:

Բարսամյանը 1992թ. ղեկավար պաշտոն է զբաղեցնում Barsamian and Moody Professional Corporation-ում: Նա նաեւ եղել է Finkle and Barsamian իրավաբանական ֆիրմայի գործընկերը 1985-92թթ. եւ զբաղեցրել է Western Growers Association-ի գլխավոր խորհրդականի օգնականի պաշտոնը 1978-85թթ.-ին:

Big Fresno Fair-ի վարչության անդամի պաշտոնը նահանգի Սենատի հաստատում չի պահանջում եւ չի վճարվում: Ռ.Բարսամյանը հանրապետական է, հաղորդում է Asbarez.com-ը: