Հայ խաղաղապահները, ովքեր մասնակցելու են խաղաղապահական օպերացիային Աֆղանստանում, հունվարի 10-ին կմեկնեն Գերմանիա, որտեղ կվերապատրաստվեն նախքան Աֆղանստանում տեղակայվելը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, սկզբում Գերմանիա կմեկնեն 10 խաղաղապահներ, իսկ ավելի ուշ` հունվարի 17-ին` մնացած 30-ը:
«Փետրվարի կեսին հայ խաղաղապահներն Աֆղանստանում կլինեն»,- ասաց Սեյրան Շահսուվարյանը: