9 հունվարի 2010 - 15:36 AMT
Հայաստանի տարածքային կառավարման խնդիրները պետք է քննարկվեն պետության նախագահի խորհրդաժողովում
Հայաստանի Ծաղկաձոր հանգստյան գոտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն` նվիրված երկրում իրականացվող տարածքային կառավարման քաղաքականությանը, մայրաքաղաքի եւ հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման 2009թ. արձանագրված արդյուքների ամփոփմանը, ինչպես նաեւ 2010-ին ծրագրված անելիքներին: Այդ մասին հաղորդում է պետության նախագահի մամլո ծառայությունը:

Նախագահի հրավերով խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ մարզպետները:

Նշելով որ 2010թ-ըմերերկրիհամարլինելու էկարեւորնշանակությունունեցող տնտեսականվերականգնման տարի` Հանրապետության նախագահն ընդգծել է, որ դրված խնդիրների արդյունավետ լուծումը պայմանավորված է լինելու նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու աշխատանքով: Երեւանի քաղաքապետը եւ մարզպետները նախագահ Սարգսյանին զեկուցել են նախորդ տարվա սոցիալ-տնտեսական զարգացման ամփոփ արդյունքների, մարզային ու համայնքային նշանակության առաջնահերթ խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ ծրագրավորված աշխատանքների մասին:

Խորհրդակցության ընթացքումքննարկվել են տարածքային կառավարման բարեփոխումներին, համայնքային եկամուտների հավաքագրմանը եւ տեղական հարկերի ու տուրքերի ոլորտում նախատեսվող փոփոխություններին, ինչպես նաեւ մարզային տնտեսության ոլորտում արձանագրված միտումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում եւ հանրապետության մարզերում առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրների: Սերժ Սարգսյանն ընդգծել է քաղաքացիների ու նրանց խնդիրների նկատմամբ տարածքային կառավարման մարմինների առավել ուշադիր վերաբերմունքի անհրաժեշտությունը եւ հանձնարարել ակտիվացնել քաղաքացի-տարածքային կառավարման մարմիններ կապը: Քննարկված հարցերիվերաբերյալ Հանրապետության նախագահի կողմից տրվելեն համապատասխան հանձնարարություններ:

Հայաստանի տարածքային կառավարման քաղաքականության իրականացման համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Տարածքային կառավարման նախարարությունը, որը գործադիր իշխանության հանրապետական մարմինն է: Այն մշակում եւ իրականացնում էՀայաստանի կառավարության քաղաքականությունը օրենքով, այլ իրավական ակտերով ու Նախարարության կանոնադրությամբ իր իրավասությանը հատկացված ոլորտներում: