10 հունվարի 2010 - 23:27 AMT
ՀՀ ԱԺ ընտրություններ. Թիվ 10 ընտրատեղամասում քվեարկել է ընտրողների 24.29%
20:00-ի ըստ նախնական տվյալների, Երեւանի թիվ 10 ընտրատեղամասում ավարտված ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում քվեարկել է ընտրողների 24.29%, այսինքն 13566 մարդ: Այդ ընտրատեղամասի ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 55856 մարդ, հաղորդվում է ՀՀ ԿԸՀ-ի պաշտոնական կայք էջում:

Հունվարի 10-ն Երեւանում տեղի ունեցան Երեւանի թիվ 10 ընտրատեղամասի ՀՀ ԱԺ ընտրությունները: Այդ ընտրատարածքում առաջադրված էր երեք թեկնածու` Արա Սիմոնյանը «Ազգային միասնություն» կուսակցությունից, Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը եւ ազատազրկման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: