«Հունվարի 11-ին կայանալիք ՀՅԴ բողոքի ակցիայում, որն ուղղված է Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ դրական եզրակացության դեմ, ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ դա հերթական առիթ է բողոք հայտնելու համար»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:
Ըստ պատգամավորի, այդ ակցիան ոչ մի կերպ չի կարող ազդել ՍԴ եզրակացության վրա, քանի որ այն մտավախությունները, որն ունի Դաշնակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի մասին, արտացոլված չեն Արձանագրությունների տեքստում: «Ելնելով վերոնշյալից, կարող ենք նշել, որ ՀՀ ՍԴ-ն դրական եզրակացություն կկազմի Արձանագրությունների վերաբերյալ»»-ասել է Կ.Ավագյանը: