Թուրքիան կողմնակից է Արձանագրությունների վավերացման ձգձգման գործընթացին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՀԳԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
«ՀՀ ՍԴ-ի Արձանագրությունների վերաբերյալ որոշումը դժվար թե արագացնի վավերացման գործընթացը Թուրքիայում», - ասել է Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգումով Անկարան փորձում է որոշակի ճնշում գործադրել Հայաստանի վրա, եւ ստանալ որոշակի զիջումներ ԱՄՆ-ից եւ Երեւանից ղարաբաղյան հարցում:
Հունվարի 12-ն ՀՀ Սահմանադրական դատարանը կքննարկի Արձանագրությունները, որպեսզի որոշի նրանց համապատասխանելիությունը ՀՀ սահմանադրությանը: