11 հունվարի 2010 - 17:01 AMT
Էրթոգրուլ Գյունայ. «Աղթամար կղզու հայկական եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվելու»


Թուրքիայի Աղթամար կղզում, Վանա լճի ափին գտնվող Սբ խաչ եկեղեցին չի բացվելու պատարագի արարողության համար, իսկ նրա գմբեթին խաչ չի տեղադրվելու: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթոգրուլ Գյունայը: «Եկեղեցին նախարարությանը կից թանգարան է եւ գործելու է միայն որպես թանգարան` զբոսաշրջիկների այցելությունների համար», - նախարարի խոսքերն է մեջբերում թուրքական Milliyet թերթը:

2009 թ. դեկտեմբերին Վանի նահանգապետ Մյունիր Կարաօղլուն հայտարարել էր, որ Սբ Խաչ եկեղեցին շուտով բացվելու է պատարագի եւ ժամերգությունների համար: Նահանգապետի խոսքերի համաձայն, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն ստորագրված են եւ, ամենայն հավանականությամբ, 2010 թ. սեպտեմբերի 12-ին եկեղեցում տեղի կունենա առաջին պատարագը: