11 հունվարի 2010 - 17:58 AMT
Ուկրաինայի Հայ Երիտասարդության Միությունը ֆինանսական ճգնաժամի պատճառով գեղեցկության մրցույթը ինտերնետում է անցկացնում
Ուկրաինայի Հայ Երիտասարդության Միությունը (ՈՒՀԵՄ) իր գործունեության ընթացքում երկու համաուկրաինական գեղեցկության մրցույթ է անցկացրել, որոնց մասնակցել են զանազան մարզերի ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ը, գեղեցկության առաջին մրցույթն անցկացվել էր 2006-ին Խերսոնես քաղաքում, երկրորդը` Սումի քաղաքում: Սակայն հաշվի առնելով 2009 թվականի տնտեսական խնդիրները` որոշում ընդունվեց մրցույթն անցկացնել ՈՒՀԵՄ կայքում, որտեղ կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ Ուկրաինայում բնակվող հայուհիներ:

ՈՒՀԵՄ գեղեցկության մրցույթը կանցկացվի երեք փուլով, յուրաքանչյուր փուլում որոշվում են հաղթողները, ովքեր հետո մասնակցում են մրցույթի եզրափակիչ մասին, որի շրջանակներում քվեարկությունը կկայանա կայքում 2010թ. հունվարի 10-30: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն «Հայ բանբեր» թերթում: