11 հունվարի 2010 - 18:09 AMT
«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարում է տոմսերի գնային զեղչերի տոնական ակցիայի մասին


«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարում է, որը 2010 թ. հունվարի 1-ից ավիաընկերության ուղեւորներին հնարավորություն կտրվի տոմսեր ձեռք բերել իջեցված գներով, մասնավորապես` Երեւան-Մոսկվա - Երեւան թռիչքուղով ճանապարհվելիս: Այս մասին ասված է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Հաղորդման համաձայն, տոների նախաշեմին արդեն գեղեցիկ ավանդույթի համաձայն, «Արմավիա» ավիաընկերությունն իր բոլոր ուղիղ չվերթերի համար առաջարկում է` տղամարդկանց համար 15% զեղչ հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 23-ը, եւ կանանց համար 20% զեղչ` մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը: