Հունվարի 10-ին Բեյրութում` «Հակոբ Տեր-Մելքոնյանի» անվան թատերասրահում Հայաստանի Սահմանադրությանը հայ-թուրքական Արձանագրությունները համապատասխան ճանաչելու դեմ բողոքի ցույց կայացավ: Միջոցառման նախաձեռնողները երեք ավանդական հայկական կուսակցություններն էին` Ռամկավար-Ազատական, Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները: Բողոքի ցույցին մասնակցեցին հոգեւոր առաջնորդներ, պետական մարմինների ու միությունների ներկայացուցիչներ, լիբանանյան խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին, Բուրջ-Համուդի քաղաքապետ Անդրանիկ Մսրլյանը:
Խոսքով հանդես եկան Ռամկավար-Ազատական կուսակցության անդամ Վազգեն Ժամկոչյանը, Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամ Ահարոն Շխրտմյանը, ինչպես նաեւ ՀՅԴ անդամ Տիգրան Չինպաշյանը, հաղորդում է Իրանում գործող հայկական «Ալիք» թերթը: