12 հունվարի 2010 - 11:06 AMT
Հայաստանի ՍԴ-ն սկսել է Հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը


Հայաստանի Սահմանադրական դատարանում սկսվել է ՀՀ Սահմանադրությանը Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների համապատասխանության շուրջ քննարկումը: ՍԴ շենքի առջեւ շարունակվում է ՀՅԴ հանրահավաքը, որը սկսվել էր դեռեւս հունվարի 11-ին: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ՍԴ-ի առջեւ շուրջ 100 մարդ է հավաքվել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ:

ՍԴ նիստը փակ չի լինելու: ՍԴ-ն իր որոշումները կամ եզրակացությունները սովորաբար կայացնում է փակ նիստում, որին կարող են ներկա լինել միայն դատարանի անդամները: Արձանագրությունների հարցը կլուծվի ՍԴ անդամների մեծամասնության կողմից: Սակայն, դատարանի որոշմամբ, փակ կարող են լինել նաեւ նիստերը:



Դատավոր է նշանակված Վլադիմիր Հովհաննիսյանը, որը կուսումնասիրի Հայ-թուրքական արձանագրություններն ու կորոշի, համապատասխանում են դրանք ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ: Եթե վաղը նիստի նախագահը նոր որոշում չկայացնի, ապա նիստի ընթացքը կարձանագրվի:

Որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ վաղը նիստում հանդես կգա ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: