Սամարղանդում բացվել է հայ ազգային մշակութային կենտրոնի նոր գրասենյակը, որը կհեռարձակի հայկական հեռուստատեսության ծրագրերը
Կենտրոնը կգործի հայկական Սբ. Աստվածածին գործող եկեղեցու նկուղում, որը բացվել է Սամարղանդում 1903թ.: 1933թ. շենքը ազգայնացվեց եւ գրեթե ողջ 20-րդ դարի ընթացքում այստեղ տարբեր խորհրդային հիմնարկություններ են գործել: 1996թ. եկեղեցին վերադարձվեց հայ համայնքին:
Կենտրոնի գործունեության գերակա ուղղություններից մեկը կլինի հայերենի ուսուցումը տեղաբնակ հայերին: Համայնքի ներկայացուցիչների համար բառապաշարի հարստացման խթան կհանդիսանան հայկական հեռուստատեսության ամենաբարձր վարկանիշն ունեցող հաղորդումները:
Ներկայուսմ Սամարղանդում շուրջ 12 հազար հայ է բնակվում, հաղորդում է Ֆերգանա.ռու-ն: