Հայաստանի Սահմանադրական Դատարանի վճիռը, որի համաձայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, սպասելի էր: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
Խոսելով հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման մասին` քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը կարող է վավերացնել Արձանագրությունները միայն այն դեպքում, եթե Թուրքիան առանց նախապայմանների անվերապահորեն ընդունի Արձանագրությունների բոլոր դրույթները: «Հակառակ դեպքում այդ Արձանագրությունները կարող են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր հակասությունների հանգեցնել»,- ասաց Լեւոն Մելիք-Շահնազարյանը: