12 հունվարի 2010 - 20:48 AMT
Երեւանն ու Կահիրեն գոհ են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման գործընթացից
Հունվարի 11-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց Եգիպտոսի Ժողովրդական ժողովի նախագահ դոկտոր Ֆաթհի Սուրուրի հետ:Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքումկողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների տարեցտարի առավել ամրապնդման եւ զարգացման կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկեցին երկուերկրների միջխորհրդարանական համագործակցության խորացման հետ կապված հարցեր` կարեւորելով փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը: