6 փետրվարի 2002 - 22:32 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿՆՇԻ ՀԱՄԵՐԳՈՎ
Ապրիլի 24-ին` 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Շարլ Ազնավուրը համերգ կտա կանադական Քվեբեկ քաղաքում: Կանադայում Ազնավուրը կնկարահանվի նաեւ «Արարատ» ֆիլմի որոշ դրվագներում, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը: Աշխարհահռչակ կանադական ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր կինոնկարը, նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղսպանությանը, մոտենում է իր ավարտին: Անկարան արդեն մեծ աղմուկ է բարձրացրել, վախենալով այն արձագանքից, որ կինոնկարը, անկասկած, կառաջացնի համաշխարհային հասարակայնության շրջանում: Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, դեռեւս չավարտված կինոնկարի ցուցադրման իրավունքները արդեն ձեռք են բերել Ֆրանսիան, Բրիտանիան, Գերմանիան եւ Իսպանիան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: