15 հունվարի 2010 - 19:04 AMT
Թուրքիայի դիրքորոշումը արձանագրությունների վերաբերյալ խախտում է վավերացման խելամիտ ժամկետների տրամաբանությունը
«Թուրքիան ներկա պահին զբաղված է հայ-թուրքական հարաբերությունների ստորագրված արձանագրությունների վավերացման արհեստական ձգձգումով, եւ այն երկիրը, որն սկսի ավելի ձգձգել փաստաթղթի վավերացումը, գործ կունենա միջազգային միությունների հետ», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը:
Պատասխանելով PanARMENIAN.Net -ի թղթակցի այն հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի Հայաստանը , եթե Թուրքիան շարունակի ձգձգել փաստաթղթի վավերացումը, Շարմազանովը նշել է, որ Հայաստանը համապատասխան պատասխան կտա միջազգային իրավունքի շրջանակներում: «Դրա վառ ապացույցն է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությունը` «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին, ինչն էլ հնարավոր կդարձնի արձանագրությունները չեղյալ հայտարարելը», - նշել է նա:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների: Շվեյցարիան 2007 թ. -ից որպես միջնորդ է հանդես եկել հայ-թուրքական բանակցությունների ընթացքում: Փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ, փակված հայ-թուրքական սահմանը: 2010 թ. հունվարի 10-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, որ արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանում են:
1990թ. հիմնադրված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայ քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական եւ քաղաքական արմատներ: Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երեւանում հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը դարձավ:
Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. ՀՀԿ նախագահը լուսահոգի , որի մահվանից հետո կուսակցությունը ղեկավարում է Անդրանիկ Մարգարյանը: Հանրապետական կուսակցությանը հաջողվեց ոչ միայն պահպանել, այլեւ, 1999 թ. համեմատ, խորհրդարանում ավելացնել իր պատգամավորների թիվը. այժմ ՀՀԿ-ն նոր ձեւավորված խորհրդարանում ունի ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր:
2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությանը հաջողվեց ոչ միայն պահպանել, այլեւ, 1999 թ. համեմատ, խորհրդարանում ավելացնել իր պատգամավորների թիվը. այժմ ՀՀԿ-ն նոր ձեւավորված խորհրդարանում ունի ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր 2006թ. հուլիսին կայացած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հռչակեց իբրեւ ազգային պահպանողական կուսակցություն։ Համագումարի որոշմամբ վերականգնվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որը վերացվել էր 2005թ.։ ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։
2007թ. մարտի 25-ին կյանքից անժամանակ հեռացավ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀԿ նախագահի պարտականությունները, որն իրականացնում է մինչ օրս: