15 հունվարի 2010 - 21:06 AMT
Վաղարշակ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ
Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք էջը, Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանագրով Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վաղարշակ Ասլանյանը: Մարզիչի օգնական կմնա Լիանա Հայրապետյանը: Շախնազարյանը նաեւ կգլխավորի 17-ից մինչեւ 19-ը տարեկանների կանանց հավաքականները:
Նախկինում կանանց հավաքականի գլխավոր մարզիչն էր Սամվել Ադամյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` կազմակերպություն է, որը վերահսկում եւ ղեկավարում է ֆուտբոլի ոլորտը Հայաստանում: Ֆեդերացիան հիմնվել է հունվարի 18-ն 1992 թ-ն, նստավայրը գտնվում է Երեւանում:
Ֆեդերացիան կազմակերպում է գործունեությունը եւ ղեկավարում է ֆուտբոլի ազգային հավաքականները, որոնց թվում են տղամարդկանց եւ կանանց հավաքականները: Նրա հովանու ներքո նաեւ մրցույթներ են անցկացվում Բարձրագույն խմբում, Առաջին Խմբում, Հայաստանի եւ Հայաստանի Սուպերգավաթում: