16 հունվարի 2010 - 18:59 AMT
Նախիջեւանի բնակչությունը լքում է բնակավայրը
Մի քանի տարվա ընթացքում Նախիջեւանի Ինքնավար Մարզից հեռացել են ավելի քան 120 հազ. մարդ, այն դեպքում, երբ բնակչության ընդհանուր թիվը 360 հազար էր: Մարզում ստեղծված ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական եըւ քաղաքական դրության պատճառով Նախիջեւանի բնակչությունը տարագրվոււմ է այլ երկրներ:

Այս մասին հաղորդել է Ադրբեջանի տնտեսական ինովացիաների կենտրոնի տնօրեն Մահոմեդ Թալիբլին, գրում է Բիզիմ բոյլ թերթը:

«Նրանք գնում են Թուրքիա, Ռուսաստան, Բաքու: Նախիջեւանում սոցիալ-տնտեսական դրության կտրուկ սրման պատճառով, այնտեղ մնացել են միայն թոշակառուներն ու բյուջետային աշխատողները: Մյուսների համար Նախիջեւանը գրավիչ չէ», - ընդգծել է նա:

Նախիջեւանը Մեծ Հայքի մի հատվածն էր մինչեւ մ.թ. ա. 428 թ.: 1921 թ. մարտի 16-ին ԽՍՀՄ-ը եւ Թուրքիան պայմանագիր են կնքում, որի համաձայն այն մտնում է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի մեջ: