18 հունվարի 2010 - 13:43 AMT
ՀՀ ԱԳ նախարար. Հայաստանի ղեկավարությունի դավեր չի նյութի հայ ժողովրդի թիկունքում
ՀՀ ԴԴ-ի Արձանագրությունների վերաբերյալ որոշումը համահունչ է ՀՀ նախագահի այն հայտարարությունների հետ, որոնք արվել էին թե Հայաստանում, թե Սփյուռքի իր շրջագայության ընթացքում, թե հոկտեմբերի 10-ի իր ուղերձում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Անհեթեթ է խոսելՍԴ-ի վրա որեւէ ճնշման մասին» - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Խոսելով Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգման հնարավորության մասին մինչեւ 2010 թի ապրիլ ամսը, Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայում գիտակցում են, որ 2010 թ-ի ապրիլը վերջին ապրիլը չէ:

Մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հայտարարությունները այն մասին, որ «Հայաստանի հետ տարվում է շատ ակտիվ, բայց անձայն դիվանագիտություն», որի շրջանակներում քննարկվում են սառեցված հակամարտությունները, ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը դավեր չի նյութի հայ ժողովրդի թիկունքում: «Թուրքիայի ղեկավարության հետ մենք քննարկել ենք միայն հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները», - նշել է Նալբանդյանը:

«Մեկ բան ակնհայտէ, որ մենք սկսել ենք եւ վարել ենք այս գործընթացը, եւ եկել ենք համաձայնությունների փոխըմբռնմամբ, որ այն վարվում է առանց նախապայմանների: Եթե լինեին նախապայմաններ, ապա մենք չէինք սկսի այս գործընթացը, եւ չէինք գա պայմանավորվածությունների: Այսօր Թուրքիայի վարչապետն էլ է ասում. արձանագրություններում նախապայմաններ չկան, եւ հանկարծակի ավելացվում է, որ վարագույրի հետեւում, սեղանի տակ, մեջքի հետեւը, կարող է պատահի ինչ-որ նախապայմաններ լինեն: Դրան լավագույն պատասխանն են տալիս. վերջերս` Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը, դրան իրենց պատասխանն էին տվել նաեւ Միացյալ Նահանգների բարձրագույն ղեկավարությունը, պատասխանել էին նաեւ Ֆրանսիայում:Բոլոր երկրների մոտեցումը ակնհայտ է եւ նույն է», - ասել է ԱԳ նախարարը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: 2010 թ-ի հունվարի 12-ն Հայաստանի Սահմանադրական դատարանը ճանաչեց, որ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: