19 հունվարի 2010 - 14:34 AMT
Թուրքիայում 3700 կայքէջ է արգելափակվել
ԵԱՀԿ-ն կոչ է անում Թուրքիային բացել 3700 կայքէջերը, որոնք փակվել են մանկական մարմնավաճառության դեմ պայքարելու պատրվակով: Արգելափակվածների թվում են նաեւ YouYube, GeoCities, Google-ը:

«5651 օրենքը, որն առավելապես հայտնի է, որպես Թուրքիայում Ինտերնետի մասին օրենք, ոչ միայն խախտում է խոսքի ազատությունը, այլ անեւ լրջորեն սահմափակում է քաղաքացիների տեղեկատվության իրավունքը»,-հայտարարել է ԶԼՄ-ների խոսքի ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Խարաշտին, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: