19 հունվարի 2010 - 18:53 AMT
Հայաստանի Ազգային գրադարանում կկայանա բանաստեղծ Աբիգ Սահակյանի երկու գրքերի շնորհանդեսը
Հունվարի 22-ին Հայաստանի Ազգային գրադարանում կկայանա բանաստեղծԱբիգ Սահակյանի«Հուռթի աշուն» եւ«Լեռան կատարինմշուշէու ձյուն» գրքերի շնորհանդեսը: Երկու գրքերն էլ բանաստեղծությունների ժողովածուներ են եւ ներառում են հայրենիքի, մոր, առհասարակ մարդու թեմայով ստեղծագործություններ:

«Հուռթի աշուն»-ը բաղկացած է 17 բաժիններից` «Մուտք», «Հայաստան, հայրենիք, հող», «Կորած երազ», «Մայր հայր», «Սերն է անցել» եւ այլն: Ըստ գրքի խմբագիր ՍյուզաննաՓիլոսյանի, Ա.Սահակյանի ստեղծագործության հիմնական թեմանսերն ու կարոտն է առ հայրենիքը, մայրը, սիրած էակն ու ընկերները: Իսկ բանասիրական գիտությունների թեկնածու Շչորս Դավթյանը գրել է, որ ժողովածուում աչքի զարնողը բազմաթեմայնությունն է: «Որպես բանաստեղծ, Աբիգը կոնկրետ-առարկայական երեւույթների ու պատկերների միջոցով է արտահայտում իր վերաբերմունքը թեմայի նկատմամբ` այդ ընթացքում խուսափելով վերացական դատողություններից: Նրա փիլիսոփայությունը շատ ավելի խոհական է, քան իդիլլիկ»,- գրքում գրել է Շ.Դավթյանը: ԱբիգՍահակյանի երկրորդ գիրքը կոչվում է «Կյանքը որպես ստեղծագործություն»:

«Լեռանկատարին մշուշէու ձյուն» ժողովածուն հեղինակի 3-րդ գիրքնէ: «Կյանքըորպեսստեղծագործություն» վերնագրի ներքո բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը հեղինակի բանաստեղծությունները համարում է պատգամներ, որոնք պիտի մասնակցեն երկրի շենացմանը, ջերմացնեն չարացած հոգիներին, շիտակության եւ առաքինության նպաստ բերեն մարդկային հարաբերություններին: Գրքում ամփոփված են շուրջ 380 բանաստեղծություններ: ԱբիգՍահակյանը հեղինակէնաեւ«Կյանքս` այրվող կերոն» բանաստեղծականժողովածուի:

ԱբիգՍահակյանը բանաստեղծ է, բանաստեղծությունների երեք ժողովածուների հեղինակ է` «Հուռթի աշուն», «Կյանքըորպեսստեղծագործություն» եւ «Լեռան կատարինմշուշէու ձյուն»: