21 հունվարի 2010 - 15:42 AMT
Աշխատանք տեղավորվածների թիվը 2009 թ-ի ընթացքում 9.2% գերազանցել է ակնկալվող արդյունքները
«Հայաստանում գործազրկության մակարդակը 2009 թ-ի դեկտեմբերի 31 տվյալներով կազմել է 7.1%, նույն տարվա սկզբի 6.3% փոխարեն: Գրանցված գործազուրկների թիվը կազմում է 84 հազար 493 մարդ», - մամլո ասուլիսում հայտարարել է «Պետական զբաղվածության ծառայության» գործակալության պետ Սոնա Հարությունյանը:

Նրա խոսքերով աշխատանք տեղավորվածների թիվը 2009 թ-ի ընթացքում 9.2% գերազանցել է ակնկալվող արդյունքները, կազմելով 9 հազար 394 մարդ: Նրանցից 2 հազար 321-ը` երիտասարդներ են, իսկ 1418-ը` անմրցունակ են աշխատանքի շուկայում: