21 հունվարի 2010 - 22:26 AMT
Ռուսաստանի նախագահը հանդիպեց Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ
Հունվարի 21-ն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II եւ Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլի հետ:
Զրույցը տեղի ունեցավ Ուղղափառ ժողովրդների միասնության միջազգային հիմնադրամի մրցանակի հանձնման արարողությունից առաջ: Կաթողիկոսը եւ Մեդվեդեւը դարձան այդ մրցանակի դափնեկիրները:
Հանդիպման ընթացքում նրանք քննարկեցին հայ-ռուսական կապերի զարգացման գործընթացները, այդ թվում նաեւ միջեկեղեցիական հարաբերությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը (Ներսիսյան) ծնվել է 1951 թ-ն Էջմիածին մարզի Ոսկեհատ գյուղում: 1965 թ-ն ընդունվել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանը:
1980 թ-ի մարտ ամսին կաթողիկոս Վազգեն I կոնդակով նշանակվել է Արարատյան թեմի գլխավոր փոխերեցի օգնական: 1983 թ-ն նշանակվել է Արարատյան թեմի գլխավոր փոխերեց: 1983 թ-ի հոկտեմբերի 23-ն եպիսկոպոս է ձեռնադրվել: 1992 թ-ի նոյեմբերին ստացել է արքեպիսկոպոսի կոչում:
1998-թի նոյեմբերի 30-ն նշանակվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահ: 1999 թ-ի հոկտեմբերի 27-ն, կաթողիկոս Գարեգին I մահից հետո, Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցիական Ազգային Խորհուրդը ընտրեց արքեպիսկոպոս Գարեգինին 132-դ Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոս: