30 հունվարի 2002 - 23:25 AMT
ՋԵՔՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՄԵԾ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԲԱՑԻ ՀԱՅ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանի հանդեպ Ջեքսոն-Վենիկի ուղղման կասեցումը խթան կհանդիսանա Երեւանի եւ Վաշինգտոնի միջեւ փոխշահավետ առեւտրային համագործակցության զարգացման համար: Հիշեցնենք, որ Ջեքսոն-Վենիկի նախաձեռնությամբ դեռեւ 1974 թվականին դեռ Խորհրդային Միության դեմ մտցված պատժամիջոցները, նախատեսում էին ԱՄՆ խորհրդային ապրանքների արտահանման սահմանափակումներ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, պատժամիջոցները տարածվեցին ԱՊՀ բոլոր երկրների վրա: Հունվարի սկզբին սկսվել է Հայաստանի հանդեպ Ջեքսոն-Վենիկի ուղղման կասեցման անհրաժեշտության մասին հարցի քննարկումը: Ուղղման կասեցումը կձերբազատի հայ արտահանողներին ավելացված մաքսային սակագներից, ինչը կդարձնի հայկական արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրանքը առավել մրցունակ: Վարդան Օսկանյանը նշել է, որ ուղղման կասեցումը առանձբահատուկ նշանակություն է ստանում, եթե նկատի ունենանք, որ մոտ ժամանակներս կլուծվի Հայաստանի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու հարցը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: