30 հունվարի 2002 - 23:17 AMT
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՎՈՐ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԹՈՂՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ
«Ազատության աջակցման Ակտի 907-րդ ուղղման ժամանակվոր կասեցումը դրականորեն կազդի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վրա»,- այսօր հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Շոն Մաքքորմակը: Նրա խոսքերով, ստորագրելով հրամանագիրը Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելուց ժամանակվոր ապես հրաժարվելու վերաբերյալ` նախագահ Ջորջ Բուշը հաշվի է առել այն փաստը, որ պաշտոնական Բաքուն աջակցել է Միացյալ Նահանգների կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողություններին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: