30 հունվարի 2002 - 23:13 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ ԲՈՒԺՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Այսօր Հեյդար Ալիեւը մեկնել է ԱՄՆ: Նյու-Յորքում նա կմասնակցի միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին: Բաքվի ԶԼՄ-ների տվյալներով, Ալիեւի ուղեւորման իսկական պատճառը` առողջության հետ կապված խնդիրներն են: Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգների Քլիվլենդի հիվանդանոցում կանցնի բժշկական հետզոտում: Ալիեւի առողջական վիճակը շատերին է անհանգստացնում Բաքվում: Դատելով այն բանից, որ գրաքննությունը թույլ է տալիս Բաքվի թերթերին հրապարակել Ալիեւի միայն տաս տարվա վաղեմության լուսանկրները, իսկ հեռուստաօպերատորներին արգելվում է նկարահանել նրան խոշոր պլանով, Ադրբեջանի նախագահը ակնհայտորեն վատ «մարզավիճակում է»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: