30 հունվարի 2002 - 23:06 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-ՅՈՒՄ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԴ ԵՐԿՐԻ ՀԱՆԴԵՊ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՐԱՏՈՐԻՈՒՄԸ
Պաշտոնական Բաքուն, սթափ գնահատելով ԱՄՆ-ի ղեկավարության որոշումը Ադրբեջանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների ժամանակավոր կասեցման վերաբերյալ, սկսել է մի գործընթաց, որի նպատակն է` 907-րդ ուղղման վերջնական կասեցումը: «Ազատության աջակցման ակտի ժամանակավոր դադարեցումը նախադրյալներ է ստեղծում դրա լիակատար վերացման համար»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամեդ-Կուլիեւը: Նա նշել է, որ արտաքին քաղաքականության գերատեսչությունը աշխատում է այդ ուղղությամբ: Ինչպես հայտնի է, կոնգրեսը իրավունք է տվել սառեցնել ուղղումը միայն մեկ տարի ժամկետով: Այսինքն, եթե օրենսդիրները որոշում չընդունեն մորատորիումի ժամկետի երկարացման վերաբերյալ, 2003 թվականի հունվարի մեկից ԱՄՆ-ի վարչակազմը նորից կզրկվի Ադրբեջանին օգնելու հնարավորությունից: Հազիվ թե քաղաքական կոնյուքտուրան տարեվերջին լինի նույնքան բարենպաստ Ադրբեջանի համար, որքան 2001 թվականի աշնանը: Այսպիսով, մորատորիումի երկարացումը թվում է անիրական: Դրանում կասկածում են նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-յում:«Դա տեղի կունենա արդյոք մեկ տարի հետո, հայտնի չէ»,-հայտարարել է Մահմուդ Մամեդ-Կուլիեւը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: