30 հունվարի 2002 - 23:14 AMT
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՐԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ
Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հոլոկոստի զոհերի հիշատակի օրը նշվել են նաեւ 1915 թվականի իրադարձությունները: Հայոց ցեղասպանությունը հիշատակվել է, հոլոկոստի սկզբի տարեդարձին նվիրված, բոլոր պաշտոնական միջոցառումների ընթացքում: Հայոց ցեղասպանության թեման արտացոլվել է նաեւ հրեաների ջարդին նվիրված կրթական բրոշյուրում: Այն, որ 1915 թվականի իրադարձությունները ընդգրկվել են, հոլոկոստի զոհերի հիշատակին նվիրված, միջոցառումների ծրագրերեի մեջ, Հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեն համարում է Մեծ Բրիտանիայի կառավարության առաջին քայլը Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչման ճանապարհին: Հիշեցնենք, որ անցյալ տարի, չնայած Բրիտանիայի հայ համայնքի ջանքերին, Հայոց ցեղասպանությունը չէր հիշատակվում հոլոկոստի հիշատակի օրվա ծրագրում: Այն ժամանակ երկրի կառավարության ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ անցյալ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները չեն կարող որակվել որպես ցեղասպանություն:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: