30 հունվարի 2002 - 23:16 AMT
ԲԱՔՈՒ Է ԱՅՑԵԼԵԼ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԷԼԻԶԱԲԵԹ ՋՈՆՍԸ
Երեկ կարճատեւ այցով Բաքու էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսը: Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ, որի ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ եւ տարածաշրջանային հիմնահարցեր: Ջոնսը հաղորդել է, որ 907-րդ ուղղման կասեցումը նոր հնարավորություններ է ստեղծում բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման համար: Այդ կապակցությամբ նա փոխանցել է Ալիեւին ԱՄՆ նախագահ Բուշի, փոխ-նախագահ Չեյնիի, Պենտագոնի ղեկավար Ռամսֆելդի երախտագիտությունը ԱՄՆ-ի միջազգային ահաբեկչության հետ պայքարին աջակցելու եւ ակտիվ մասնակցության համար: Պետքարտուղարի տեղակալը հետաքրքրվել է նաեւ Հեյդար Ալիեւի Մոսկվա կատարած այցի արդյունքներով: Էլիզաբեթ Ջոնսը Բաքվում անցկացրել է ընդամենը չորս ժամ: Հեյդար Ալիեւի հետ հանդիպումից անմիջապես հետո, նա ողղվել է օդանավակայան, որտեղից մեկնել է ուղեւորության Միջին Ասիայի երկրներ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: