29 հունվարի 2002 - 22:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ
Փետրվարի սկզբին Հայաստանի Ազգային ժողովը կքննարկի մահապատժի վերացման վերաբերյալ հարցը: Այդ թեման կդառնա օրենսդիրների քննարկման առարկան, քանզի օրակարգում է մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի վավերացումը: Կոնվենցիայի վեցերորդ արձանագրությունը նախատեսում է մահապատժի վերացման պարտավորություն: ԵԽԽՎ-եւմ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերով` հայկական կողմի փաստարկները, որոնք վերաբերում են մահապատժի վերացման հարցում հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվողների համար բացառություն անելուն, չի ընկալվել ԵԽԽՎ ղեկավարության կողմից: Ռուստամյանը վստահ է, որ մարդու իրավունքների Կոնվենցիայի վեցերորդ արձանագրության չվավերացման դեպքում` Եվրախորհուրդը կարող է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի հանդեպ : Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: