29 հունվարի 2002 - 22:23 AMT
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Հայաստանի հեռահաղորդակցության մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերությունը փետրվարի մեկից կվերսկսի նոր հեռախոսային համարների տրամադրումը բջջային կապի բաժանորդներին: «Արմինֆո» գործակալության տեղեկություններով, նոր SIM-քարտերի տրամադրումը կանգնեցված էր անցյալ տարվա աշնանը` բջջային GSM հեռախոսային համակարգի ընդլայնման աշխատանքների կատարման կապակցությամբ: Հայաստանում բջջային հեռախոսակապից օգտվում են մոտ 24 հազար մարդ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: