25 հունվարի 2002 - 21:46 AMT
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԻՐ ՍՏԱՑԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԱՐՎԱՐՁԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը օրերս, արեւելյան քրիստոնյա ժողովրդների միասնության ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար ստացած, դրամական պարգեւը փոխանցել է Մոսկվայում ՀՀ դեսպանատանը կից գործող մշակույթի կենտրոնին: Խոսքը գնում է Ուղղափառ ժողովրդների միասնության միջազգային հիմնադրամի կողմից սահմանված մրցանակի մասին, որը շնորհվում է աշխարհի խոշորագույն պետական, կրոնական եւ հասարակական գործիչներին: Մրցանակը Արմեն Խաչատրյանին հանձնել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորոդը: Գումարը, որը փոխանցել է ԱԺ խոսնակը հայկական դեսպանատանը կից գործող մշակույթի կենտրոնին, կօգտագործվի, 19-րդ դարի սկզբին վաճառական եւ բարերար Լազարեվի կողմից Մոսկվայի մոտակա Ֆրիանովո ավանում կառուցված, եկեղեցու վերականգնման նպատակով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: