24 հունվարի 2002 - 22:49 AMT
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ Ի ՎԻՃԱԿԻ ՉԵՆ ԿԱՏԵԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր կայացել է հեռահաղորդակցության ոլորտում կառավարության գործունեությունը ուսումնասիրող խորհրդարանական ժամանակվոր հանձնաժողովի փակ նիստը: Հանձնաժողովը ուսումնասիրել է «ԱրմենՏել» ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մասին հարցը: Հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ համաձայնագրի պայմանների վերաբերյալ իր դժգոհությունն է արտահայտում ոչ միայն հայկական, այլ նաեւ հունական կողմը:(Ինչպես հայտնի է, հունական OTE ընկերությունը «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականտերն է:) Մանուկյանի խոսքերով, հույները ի վիճակի չեն ապահովել ավտոմատ հեռախոսային կայանների տեխնիկական վերազինումը 800 ավաններում, եւ պնդում են, որ պայմանագրում նշված ժամկետներում դա գործնականում անհնար է իրականցնել: Ակնհայտ է, որ հին պայմանագիրը վերանայման կարիք ունի: Ինչը, Վազգեն Մանուկյանի կարծիքով, հնարավորություն կտա վերացնել կապի մենաշնորհը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: