17 հունիսի 2003 - 19:33 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԻ
Այսօր Հայաստանի Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է ՌԴ մայրաքաղաք` մասնակցելու Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահ մարմինների միավորված կոլեգիայի նիստին: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունում, համաժողովում կքննարկվեն կազմակերպված հանցավորության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Նիստի մասնակիցները կքննարկեն նաեւ երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության խորացման ուղիները: