18 հունվարի 2002 - 23:03 AMT
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԵԼ ԹՈՒՐՔԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ
ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել թուրքական ապրանքների արտահանման սակագների իջեցման հնարավորությունը եւ ներել երկրի ռազմական պարտքը: Ինչպես հաղորդում է «Ասոշիէյթիդ պրես» գործակալությունը, այդ մասին հայտնի է դարձել Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեվիթի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի ղեկավարությանը միջազգային վարկատուներից վարկեր ստանլու գործում աջակցություն ցուցաբերելու համար: Էջեւիթը գոհունակություն է արտահայտել Ջորջ Բուշի հավաստիացման վերաբերյալ, ըստ որի առեւտրային հարաբերությունների մակարդակը դաշնակիցների միջեւ պետք է համապատասխանի նրանց ռազմավարական գործընկերության մակարդակին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: