17 հունիսի 2003 - 19:17 AMT
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՎ ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ
Կասեցվել է Իրանից մեծ քանակությամբ թմրադեղերի Ադրբեջանով տարանցման փորձը: Ինչպես հաղորդում է Ազգային անվտանգության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, մաքսակետի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ԳԱԶ-31 ավտոմեքենայի գաղտնարանում գտնվող ավելի քան 27 կգ հաշիշ, որը պետք է Ռուսաստանով տեղափոխվեր Ճապոնիա: