17 հունիսի 2003 - 19:17 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Հունիսի 24-ին Երեւանում կկայանա հանրահայտ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հուշարձանի հանդիսավոր բացումը: Այդ մասին տեղեկացրել է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Հուշարձանը կտեղադրվի Օպերային թատրոնին հարակից տարածքում, որտեղ ներկայումս բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Նշենք, որ քանդակագործ Դավիթ ԲԵջանյանի աշխատանքը հանդիսացող հուշարձանը տեղակայվել էր անցյալ տարեվերջին, սակայն հասարակության եւ մտավորականների ճնշմամբ ապամոնտաժվել էր` մասնակի փոփոխությունների ենթարկելու նպատակով: