16 հունվարի 2002 - 22:25 AMT
ԲԱՔՎԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՄՈՍԿՎԱ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ «ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի առաջիկայում Մոսկվա կատարելիք այցի ընթացքում, այլ հարցերի շարքում կքննարկվեն նաեւ նոր առաջարկներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, այդ մասին հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Րյաբովը: Նա չի ճշտել թե հատկապես որ «նոր առաջարկների» մասին է խոսքը եւ ով է դրանց հեղինակը: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահն է Ռուսաստանը, հանդես չի եկել նոր նախաձեռնությամբ, եւ միայն աշխատում է հների խմբագրման վրա: Այդ կապակցությամբ, հաղորդագրությունը որոշ կասկածներ է հարուցում, քանի որ Ռուսաստանը մինչ այժմ իրեն թույլ չի տվել այնպիսի գործողությններ, որոնք դուրս են գալիս Մինսկի խմբի շրջանակներից:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: