15 հունվարի 2002 - 21:47 AMT
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅՎԵԼ ՆԱՄԱԿԱՆԻՇ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻՆ
Հունաստանում լույս է ընծայվել նամականիշ, որը նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Նամականիշի վրա պատկերված է միջնադարի հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը: Նամականիշը թողարկվել է 100 հազար օրինակով: Այդպիսի տպաքանակով լույս են տեսել նաեւ ծրարներ` նույնպես նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման հոբելյանին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: