25 հունվարի 2010 - 15:49 AMT
Հայաստանի շախմատի կանանց առաջնության առաջատրը Լիա Մարտիրոսյանն է


Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը մեկնարկեց հունվարի 24-ին Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը: Առաջնությանը մասնակցում են 10 շախմատիստուհիներ Երեւանից, Վանաձորից, Գյումրիից, Աբովյանից, Սիսիանից:

3-րդ տուրի պատկերը հետեւյալն է`

Անի Խանամիրյան-Լուսինե Կարապետյան 0,5-0.5
Մարիաննա Գասպարյան-Լիա Մարտիրոսյան 0:1
Անահիտ Խարատյան-Աննա Հայրապետյան 1:0
Նարինե Գասպարյան-Վարդուհի Քալաշյան 1:0
Սիրանուշ Անդրեասյան-Նաիրա Մովսիսյան 1:0:

3-րդ տուրից հետո 5 շախմատիստուհիներ 2-ական միավոր ունեն, սակայն լրացուցիչ արդյունքներով առաջին տեղում Լիա Մարտիրոսյանն է (2 միավոր), 2 տեղում է Սիրանուշ Անդրեասյանը (2 միավոր), 3-րդ տեղում է Մարիաննա Գասպարյանն է:

Շախմատը հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրա` երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղն իր անվանումը ստացել է պարսկերենից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանվեց»:

Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում կատարվում է խաղի համակարգչային մոդելավորում: