5 փետրվարի 2010 - 15:53 AMT
Մարտի վերջին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը


«Ժառանգություն» կուսակցության համագումարի հրավիրման շուրջ աշխատանքն արդեն սկսվել է, եւ այն տեղի կունենա մինչեւ ապրիլի սկիզբը»,- ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հաղորդեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով, համագումարի ընթացքում փոփոխություններ են սպասվում վարչության կազմում, ինչպես նաեւ կանոնադրության եւ ծրագրի մեջ: «Կուսակցությունը պետք է վերանայի իր ռազմավարությունը»,- նկատեց կուսակցության վարչության նախագահը:

«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ: 2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը: