Հունվարի 25-ին Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւանում կայանալիք հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգային հարցերը, ինչպես նաեւ երկու պետությունների փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: