12 հունվարի 2002 - 19:49 AMT
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՀՈՒՐԴԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԿԻԼԻԿԻԱՅԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԹԵՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Հունվարի 10-11-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը շարունակեց Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի նիստը: Այլ հարցերի հետ մեկտեղ Խորհրդի անդամները քննարկեցին Կիլիկիայի կաթողիկոսի կողմից Կանադայում իր թեմը բացելու հեռանկարների վերաբերյալ հարցը: Նիստում որոշում է ընդունվել` հոկտեմբերին հրավիրել եպիսկոպոսական ժողով: Գերագույն հոգեւոր խորհուրդը քննարկել է Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրության մեջ ուղղումներ մտցնելու վերաբերյալ նախագծի նախապատրաստման աշխատանքի ընթացքը: Խորհուրդը ընդլայնել է կանոնադրության վրա աշխատող հանձնաժողովի կազմը եւ նոր անդամներ ընդգրկել: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: