Երեւանում անց է կացվում հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, նիստին ներկա են Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ղեկավարները:
Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն հարցեր, որոնք վերաբերվում են հանձնաժողովի 7-դ նիստի արձանագրությունների կատարման ընթացքին, երկրների միջեւ պայմանագրային-իրավական բազայի զարգացմանը, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանազատմանը, եւ առեւտրա-տնտեսական, տարածաշրջանային համագործակցության զարգացման ապագա հեռանկարները: