10 հունվարի 2002 - 22:47 AMT
ԱՅՍ ՏԱՐԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՆԵՐԸ
Երեւանի կոնյակի գործարանը հայտարարել է 2002 թվականի բերքի 15 հազար տոննայից ոչ պակաս խաղող մթերելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, գնման գինը նախատեսվում է բարձրացնել մինչեւ 80 դրամ 1 կիլոգրամի համար: 2001 թվականին կոնյակի գործարանը սկզբում նախատեսել էր ձեռք բերել 10 հազար տոննա խաղող, սակայն հետագայում զգալիորեն ավելացրեց պլանային ցուցանիշը: Արդյունքում գործարանի անցյալ տարվա մթերումների ծավալը կազմեց 13,5 հազար տոննա 1 կիլոգրամի համար 75 դրամ գնով 1,8 միլիոն դոլար ընդհանուր գումարով: Գործարանը սկսել է խաղողագործների հետ պայմանագրեր ձեւակերպել երեք տարի ժամկետով, որի ընթացքում ձեռնարկությունը երաշխավորում է որոշակի կարգերի սպիտակ խաղողի մթերում հաստատված գներով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: