26 հունվարի 2010 - 20:26 AMT
Հայոց բանակի օրվա առթիվ հայ զինվորներին հայրապետական օրհնության խոսք ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը


Ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ հայոց բանակի օրվա առիթով շնորհավորեց եւ օրհնության խոսք ասաց Հայաստանի բոլոր զինծառայողներին:

Շնորհավորական խոսքում նշված է. «Աղոթում ենք, որ Աստված խաղաղ պահպանի մեր հայրենիքը եւ իր օրհնության ու շնորհների ներքո հավատքով ամուր, Հայրենիքի սիրով զորացյալ պահի Հայոց բանակի զորաց եւ զորականաց` պարգեւելով քաջառողջություն, երկար օրեր, նոր ձեռքբերումներ, փառք ու պատիվ Հայրենիքի ծառայության մեջ»: