3 փետրվարի 2010 - 18:14 AMT
Աշխարհի գավաթի մրցաշարի ութերորդ մասնակիցը կլինի Սկանդինավիայի հավաքականը


Ուզբեկստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել փետրվարի 13-14-ին Երեւանում կայանլիք հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի առաջնությանը: Ուզբեկստանը պետք է գրավել Ադրբեջանի հավաքականի տեղը, որը հրաժարվել է մասնակցել Երեւանում կայացած առաջնությանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել առաջնության մամուլի գծով պատասխանատու Էդուարդ Քալանթարյանը, Ուզբեկստանի հավաքականը մասնակցելում է միջազգային մրցաշարի եւ չի հասնցնի ժամանել Երեւան: «Փոխարենը Երեւան կժամանի Սկանդինավիայի հավաքականը, որտեղ հիմնականում կլինեն մարզիկներ Շվեդիայից եւ Դանիայից»,-ասել է Քալանթարյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի առաջնությանը տեղի կունենա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 13-14-ը: Կմասնակցեն Հայաստանը, ՌԴ-ն, Իրանը, Վրաստանը, Կուբան, Հունգարիան, Սկանդինավիայի հավաքականն ու Թուրքիան: